Добавить
Уведомления

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ ՍՈՒՐԲ ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՏՈՒՌ ԴԱՄԲԱՐԱՆՈՒՄ

Երգչուհի` Մետաքսյա Աբրահամյան Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Պողոս առաքյալը հետագայում՝ իր քարոզչության ժամանակ, այս ամենի մասին մեծ հպարտությամբ պատմում և վկայում էր հրեաներին Անանիա առաքյալի մասին. «Անանիա ոմն այր երկիւղած ըստ օրինացն, վկայեալ յամենայն բնակչաց որ ի Դամասկոս հրեայքն էին» (Գործք. 22:12) Ինչպես արդեն նշել ենք, մինչև հավատի Վեմի կողմից Դամասկոսի եպիսկոպոս ձեռնադրվելը Անանիա առաքյալը եղել էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը և բազում հարցերում օգնել նրանց: Ենթադրվում է, որ հենց Դամասկոսն է Անանիա առաքյալի ծննդավայրը: Թեպետ Սուրբ Անանիա առաքյալի աթոռը Դամասկոսում էր, սակայն նա Ավետարան քարոզելու համար հաճախ էր շրջում ասորիների և պաղեստինցիների երկրներով: Այդ քարոզչության ժամանակ Քրիստոսի անունով բազում հրաշքներ էր կատարում, սակայն հեթանոսների և հրեաների հալածանքները շարունակ հետևում էին նրան: Երբ քարոզչության նպատակով մեկնել էր Հելևթերուպոլիս (հունարենից թարգմ.՝ «ազատ քաղաք»), որը հայտնի էր բազում կռապաշտներով5, հեթանոս ավազակների մի խումբ նրան բռնում է և տանում կանգնեցնում դատավորի առջև: Լիկիանոս (Ղուկիանոս) անունով դատավորը Քրիստոսի անվանը հակառակվող և բազում չաստվածների պաշտող մի այր էր: Ինչպես վարքագիրներն են նշում, դատավորը սկզբից փորձել է քաղցրությամբ խոսել Սուրբ Անանիայի հետ. «Ո՛վ այր դու, տեսանեմ զքեզ սքանչելատեսիլ՝ իմաստուն և հանճարեղ. արդ եթե լուիցես ինձ, բազում բարութեանց հանդիպիս դու...»6 և այս կերպ ցանկացել է համոզել առաքյալին, որպեսզի հետ կանգնի Աստծո խոսքի քարոզելուց: Սուրբ Անանիան պատասխանել է՝ «Կուռքերին զոհ չեմ մատուցի, և խուլ ու համր բագիններին չեմ երկրպագի, որոնք բնակարանն են դևերի, այլ կերկրպագեմ Հիսուս Քրիստոսին՝ իմ Տիրոջը, և ճշմարիտ Աստծուն, Որը մեզ համար եղավ գիտության լույս և Որին մեր իսկ աչքերով տեսանք, քանզի Նա մարմնով եկավ աշխարհ և մեզ ազատեց կուռքերի մոլորությունից, ինչի համար և ես պատրաստ եմ տանջանքների և մահվան, քան թողնեմ ճշմարտությունը և մոլորվեմ խաբեությամբ»: Դատավորը այս խոսքերից հետո սաստիկ բարկացել է և ասել. «Կարծում եմ, թե մարմնիդ մեծության և զորության վրա հույս դնելով աշխատում ես արհամարհել տանջանքները, որով և քո իմաստությունը քեզ անմտության է մղում»: Ապա դահիճներին հրամայել է, որ Սուրբ Անանիային մերկացնեն և դաժան ծեծի ենթարկեն: Առաքյալը հասկանալով, որ հասել է իր նահատակության ու սուրբ պսակին արժանանալու ժամը, աչքերը և ձեռքերը երկինք հառելով, աղոթում է. «Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Աստուած զօրութեանց, մի՛ երբէք ի վարմս իւր թակարդեսցէ զիս թշնամին, այլ արժանի եղէց և ես չարչարիլ վասն Քո, և զարդարիլ պսակաւ Քով, համադասեալ ընդ ընտրեալ աշակերտս Քո կենօք և մահու»7: Այս խոսքերից հետո դատավորի հրահանգով դահիճները սկսում են արջառաջլերով անողորմաբար հարվածել սրբին, միաժամանակ նրան հրամայելով, որ զոհ մատուցի իրենց չաստվածներին, սակայն առաքյալը չէր պատասխանում դատավորին: Անպատասխան մնալով դատավորն էլ ավելի սաստիկ տանջանքների մատնեց սրբին. հրամայեց կախել փայտից, քերել տվեց նրա մարմինը, այնուհետև ջահերով խանձել տվեց վերքերը: Իսկ այդ ամենից հետո քարկոծեցին սուրբ առաքյալին: Սուրբ Անանիայի մարմինն այս չարաչար տանջանքներից հետո այլևս չէր կարող դիմադրել: Զգալով իր երկրային կյանքի ավարտը, սուրբ առաքյալը իր վերջին աղոթքն է ուղղում առ Աստված. «Ո՛վ Թագավոր թագավորների, Տե՛ր տերերի, ընդունի՛ր իմ անձը որպես Քեզ պատարագ, որպես ընդունելի զոհ՝ ի փառս Քո սուրբ անվան», և այդպես ավանդում է հոգին: Հոգին ավանդելուց հետո իր աշակերտներն ու ծանոթները վերցրեցին սրբի մարմինը և թաղեցին իր հայրենի երկրում՝ Դամասկոսում, 70 թվականին: Եւ հուրախություն մեզ Հայաստանն էլ անմասն չի մնացել հրաշագործ Սուրբ առաքյալ Անանիայի մասունքներից: Ըստ ավանդության, Սուրբ Անանիայի մասունքները այստեղ են բերվել դեռևս Անանիա առաքյալի նահանակությունից շատ քիչ ժամանակ անց: Մասունքներն ամփոփում են Երևանում, և այդ վայրում կառուցում են մի գեղեցկազարդ մատուռ, որը կոչում են «Անանիայի դամբարան», այնուհետև այդ վայրում վանք է կառուցվում և տարածքը կոչվում է «Անանիայի անապատ»: Կան նաև այլ տեսակետ, ըստ որի մասունքները Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը: Մատուռ-դամբարանը դարերի ընթացքում տարբեր փոփոխությունների է ենթարկվել, և Աստծո օրհնությամբ դիմակայելով տարբեր արհավիրքներին հասել է մեր օրերը: Անանիա առաքյալի մատուռ - դամբարանը գտնվում է ներկայիս Երևանի ԶորավորՍուրբ Աստվածածին եկեղեցու մոտ (եկեղեցուն կից ): Մինչև 1889 թվականը Անանիա առաքյալի դամբարանի մուտքը եղել է եկեղեցու հյուսիս-արևմտյան կողմից, սակայն, երբ Սուրբ Անանիայի դամբարանի վրա գտնվող մատուռը վերակառուցում են, այդ ժամանակ փակում են հին դուռը և արևմտյան կողմից մատուռ դամբարանի համար մի նոր դուռ են բացում: Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը Աղբյուրը` www.surbzoravor.am/post/view/surb-anania-araqyal

12+
22 просмотра
год назад

, чтобы оставлять комментарии